
Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում է ընդունել զորակոչի վերսկսման մասին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում է ընդունել Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ հավելյալ միջոցներ ձեռնարկելու մասին՝ կապված Ռուսաստանի ագրեսիայի հետ:
Համապատասխան փաստաթղթի օգտին քվեարկել է խորհրդարանի նիստերի դահլիճում գրանցված 308 պատգամավորներից 231-ը: Համապատասխան որոշմամբ՝ խորհրդարանն Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին խորհուրդ է տալիս ուսումնասիրել Ուկրաինայի զինված ուժեր զորակոչի վերսկսման նպատակահարմարությունը:
Բացի այդ, Գերագույն ռադան Ուկրաինայի կրթության ու գիտության նախարարությանը խորհուրդ է տվել կողմնորոշվել միջնակարգ ուսումնական հաստատություններում Защита Отчизны նախնական ռազմական նախապատրաստության կուրսի ընդլայնման, բուհերին կից ռազմական ամբիոնների գործունեության վերականգնման նպատակահարմարությունը:
Գերագույն ռադայի ընդունած որոշումն արդեն իսկ մտել է ուժի մեջ: