Բաժիններ՝

ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինային ռազմական գաղտնի օգնություն տրամադրելու հնարավորությունը. The Daily Beast

The Daily Beast-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը սկսել է լրջորեն դիտարկել Ուկրաինային ռազմական գաղտնի օգնություն տրամադրելու հնարավորությունը, քանի որ նա հասկացել է, որ որդեգրած ընթացիկ կուրսը չի աշխատում և ԱՄՆ-ին կպցնում է թուլամորթի պիտակ:

Թերթը մանրամասնում է, որ Սպիտակ տունը հակված է Ուկրաինային մատակարարել պարտիզանական պատերազմի համար նախատեսված սպառազինություն՝ ինքնաշեն պայթուցիկ սարքեր, ականանետեր, հրաձգային զենք ու նռնակներ:

Թերթի աղբյուրները հայտնել են, որ այդ ամենը տեղի չի ունենա, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետքայլ կատարի Ուկրաինայի հարցում: Թերթն ընդգծում է, որ Սպիտակ տունն ու ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանը քաջ գիտեին, որ ապրիլի 13-ին վերջինիս կողմից Կիև կատարած «գաղտնի» այցը բացահայտվելու է:

Այցի իմաստն էլ եղել է հենց դա. Պուտինին ուղերձ հղել, որ Ուկրաինայի արևելք ներխուժում ձեռնարկելու դեպքում նրան սպասվում է պարտիզանական պատերազմ, որը կլինի նույնպիսի սարսափելի պատերազմ, ինչպիսին որ խորհրդային զորքերի համար տասնամյակներ առաջ եղել է Աֆղանստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս