
Եգիպտոսն ուժեղացնում է Կարմիր ծովի հանգստավայրերի անվտանգությունը

Ahram Online-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկելու Կարմի ծովի ափին ընկած հանգստավայրերի անվտանգության ուժեղացման համար: Այս մասին հայտարարել է տվյալ գերատեսչության ղեկավար Հիշամ Զաազուն:
Պարբերականի տվյալներով՝ Զաազուն հանդիպել է Հարավային Սինայի ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, որի արդյունքներով էլ որոշվել է դիտարկման տեսախցիկներ տեղակայել Շարմ էլ Շեյխի հյուրանոցներում:
Զաազուն հավելել է, որ Շարմ էլ Շեյխի ու Խուրգադայի հյուրանոցների աշխատակիցների համար ներդրվելու են ID քարտեր, և եթե պարզվի, որ հյուրանոցում աշխատում են այնպիսի մարդիկ, ովքեր չունեն անհրաժեշտ փաստաթղթեր կամ Եգիպտոսի զբոսաշրջային ոստիկանության տրամադրած ID քարտեր, ապա նրանք կհեռացվեն աշխատանքից:
Եգիպտոսի հանգստավայրերում անվտանգության ուժեղացման նոր մեթոդների ներդրման մասին որոշմանը նախորդել էր Air Berlin ընկերության կողմից ապրիլին արած հայտարարությանը, որ նա չեղյալ է հայկատարարում դեպի Եգիպտոս չվերթները՝ կապված Սինայի թերակղզում զբոսաշրջիկների անվտանգության շուրջ տիրող իրավիճակի վատթարացման հետ:
Պաշտոնական տվյալներով՝ 2014 թվականի առաջին երկու ամսին Եգիպտոս այցելած զբոսաշրջիկների քանակը նվազել է 28 տոկոսով՝ մինչև 1.3 միլիոն մարդու: