Բաժիններ՝

ՌԴ Պետդուման իր դիտորդներին չի ուղարկի Ուկրաինայի նախագահական ընտրություններին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդուման իր դիտորդներին չի ուղարկի Ուկրաինայի վաղաժամ նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

Նա հայտարարել է, որ իրենք չեն ճանաչում այդ ընտրությունները: Նա հիշեցրել է, որ ռուս պատգամավորները ոչ լեգիտիմ են համարում Ուկրաինայում ներկայիս ղեկավարության իշխանության գալը. «Ուկրաինայում և առաջին հերթին Կիևում այսօր տեղի ունեցող իրադարձությունները հիմնականում գտնվում են իրավական դաշտից դուրս»:

Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930