Բաժիններ՝

Հարցեր՝ Տեր Շահե քահանա Հայրապետյանին. Զատիկի տոնը կտրո՞ւմ է հանգուցյալի քառասուներորդ օրը

Qahana.am-ի նամակագիրներին այս օրերին առավել շատ հուզող հարցերը և պատասխանները.

– Քրիստոսի Ս. Հարության՝ Զատիկի տոնը կտրո՞ւմ է հանգուցյալի քառասուներորդ օրը:

– Նման բան չկա: Հանգուցյալի մահվան օրվանից հաշվեք քառասուն օր և այդ օրը կատարեք ննջեցյալի մահվան քառասուներորդ օրը:
– Եթե ընտանիքում նոր ննջեցյալ կա, Ս. Զատիկին հավկիթ ներկո՞ւմ են:

– Նախ, «հին կամ նոր ննջեցյալ» հասկացողություն գոյություն չունի: Բոլոր ննջեցյալները Աստծո հովանու ներքո են անկախ այն բանից, թե երբ են մահացել:
Անկախ ամեն ինչից՝ Ս. Հարության տոնին հավկիթ են ներկում:
Հավկիթը համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է Խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար:

Օրհնությամբ՝ Տեր Շահե քահանա Հայրապետյան

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930