
Ուկրաինայում ավարտվել է մասնակի զորահավաքը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ՊՆ-ը ամբողջովին իրագործել է մասնակի զորահավաքի պլանը: Այս մասին երեկ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը. «Մենք ամբողջովին իրագործել ենք պլանը: Ես գոհ եմ նորակոչիկներից:
Զինված ուժեր զորակոչված քաղաքացիներն անցել են ուսուցման կուրս և ուղղվում են իրենց զորամասեր: Նրանք անցել են նախապատրաստման ողջ համալիրը և աշխատում են ըստ նշանակության»:
Նշվում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադան Ուկրաինայում մասնակի զորահավաք էր հայտարարել այս տարվա մարտի 12-ին: Մարտի 17-ին մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանը ստորագրել էր Ուկրաինայի գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը: Ապրիլի 2-ի դրությամբ, բանակ էր զորակոչվել 19.000 մարդ: