Բաժիններ՝

Թուրքիայում վերջնականապես հաստատել են նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Բարձրագույն ընտրական խորհուրդը վերջնականապես վճռել է նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը: Այդ որոշումը հրապարակվել է Պաշտոնաթերթում: Դրա համաձայն, նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին, իսկ հնարավոր երկրորդ փուլը՝ օգոստոսի 24-ին:

Ընդգծվում է, որ Թուրքիայի նախագահն ընտրվելու է 5 տարի ժամկետով՝ ևս մեկ անգամ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ և ոչ թե 7 տարով, ինչպես որ սրանից առաջ էր: Բացի այդ, Թուրքիայի նախագահին այսուհետ ընտրելու է ոչ թե երկրի խորհրդարանը, այլ՝ ժողովուրդը:

Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի լիազորությունների ժամկետը լրանում է 2014 թվականի օգոստոսի 28-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս