Բաժիններ՝

Թուրքիայի պաշտպանության նախարարը մայիսին կայցելի Նախիջևան. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն այցելելու է Նախիջևան: Այս մասին գործակալությանը հայտնել է Կուալա Լումպուրում DSA – 2014 ցուցահանդեսին մասնակցող Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը:

Նշվում է, որ Իսմեթ Յըլմազը պլանավորել է Նախիջևան այցելել մայիսին: Այցի նպատակների մասին ոչինչ չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելն ապրիլի 1-ին ժամանել էր Ադրբեջան: Նախորդ տարեվերջին Անկարայում տեղի էր ունեցել Նեջդեթ Օզելի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930