
Հավանականությունը զրո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ԵԽԽՎ նախօրեին ընդունված բանաձևի համաձայն՝ ՌԴ պատվիրակությունը զրկվել է ձայնի իրավունքից, ինչի պատճառով ռուս պատգամավորներն, ի նշան բողոքի, լքել են ԵԽԽՎ-ն։ Տեսակետ կա, որ տեղի ունեցածը, թերևս, իր անդրադարձը կունենա նաև հայկական պատվիրակութւան վրա. չի բացառվում, որ ՌԴ-ն, օգտագործելով իր լծակները, Հայաստանին ստիպի ԵԽԽՎ-ում որոշ դեմարշներ անել։ «Ժողովուրդը» ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին հարցրեց՝ հնարավո՞ր է ԵԽԽՎ-ից ՌԴ դուրս գալուց հետո նաև Հայաստանը լքի այդ կառոււցը, որքանո՞վ է հավանական այս տարբերակը։ «Հավանականությունը զրո տոկոս Է։ Բացառում եմ»,- ասաց պարոն Հարությունյանը։
«Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։