Ուկրաինան պատրաստ է գազային զեղչերի պահպանման դեպքում մարել Ռուսաստանին իր պարտքը
ZN.UA-ի փոխանցմամբ` «Նավթոգազի» ղեկավար Անդրեյ Կոբոլևը պնդում է, որ այս տարվա առաջին եռամսյակում գործած ռուսական գազի գինը (1000 խորանարդ մետրի համար` 268.5 դոլար) «քաղաքական» չէ և հետևաբար չկան շուկայական գործոններ, որոնք կհիմնավորեին գազի գնի ավելացման անհրաժեշտությունը:
Կոբոլևի խոսքերով` «Նավթոգազը» շարունակում է բանակցել ռուսական «Գազպրոմի» հետ` կապված ապրիլի 1-ից ռուսական գազի գնի որոշման հետ: Կոբոլևն ըդնգծել է, որ իրենք «Գազպրոմին» առաջարկել են պահպանել գործող (268.5 դոլար) գինը, սակայն «Գազպրոմը» դեռ չի պատասխանել իրենց:
Կոբոլևն ուշադրություն է հրավիրել, որ «Նավթոգազը» և «Գազպրոմը» երբեք չեն հայտարարել, որ առաջին եռամսյակում գործած գազի գինը «քաղաքական» է, հետևաբար հիմքեր չկան այն մեծացնելու համար:
Ներկա դրությամբ «Գազպրոմին» «Նավթոգազի» պարտքը կազմում է 2.2 միլիարդ դոլար: Կոբոլևը հայտարարել է, որ իրենք պատրաստ են մարել պարտքը` գազային զեղչերի պահպանման դեպքում: