Թուրքիայում վերացվել է Twitter-ի արգելափակումը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը երեկ դադարեցրել է Twitter-ի միկրոբլոգների ծառայության արգելափակումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու կապի նախարարությունը:
Դրանից առաջ Թուրքիայի Սահմանադրական դատարանը դիտարկել էր Twitter-ի արգելափակման հարցը և սոցցանցի փակումը որակել էր որպես օգտատերերի կողմից ազատ արտահայտվելու իրավունքի խախտում՝ վճռելով վերացնել այդ արգելքը:
Թուրքիայում Twitter-ը դատարանի որոշմամբ արգելափակել էին մարտի 21-ին:



