
Ղրիմի թաթարները սկսել են հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմի թաթարների մեջլիսը սկսել է աշխատանքներ իրականացնել հանրաքվեի նախապատրաստման ուղղությամբ՝ հստակեցնելու համար Ղրիմի թաթարների (ժողովրդի) կամքը:
Այդ մասին հայտարարել է մեջլիսի կողմից ստեղծված հանրաքվեի նախապատրաստման կազմակերպչական խմի անդամ Աբդուռահման Էգիզը: Նա ընդգծել է, որ Ղրիմի թաթարների հանրաքվեն պետք է անցկացվի այնպիսի կառույցների հովանու ներքո, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ը և մյուսները. «Այդ հանրաքվեն պետք է լինի լեգիտիմ և աշխարհի կողմից ճանաչված»:
Ղրիմի թաթարները պլանավորել են հայտարարել թերակղզում իրենք ազգային-տարածքային ինքնավարության ստեղծման մասին: