Բաժիններ՝

Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում է ընդունել ապօրինի զինված խմբավորումների անհապաղ զինաթափման մասին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է «Ուկրաինայում ապօրինի զինված խմբավորումների անհապաղ զինաթափման մասին» որոշումը: Այդ որոշման օգտին քվեարկել է խորհրդարանի նիստերի դահլիճում գրանցված 303 պատգամավորից 256-ը:

Որոշման մեջ ընդգծվում է, որ Գերագույն ռադան Ուկրաինայի ՆԳՆ-ին ու անվտանգության ծառայությանը պարտադրում է զինաթափել ապօրինի խմբավորումներին և ապօրինի զինված առանձին քաղաքացիներին՝ ելնելով նրանից, որ Ուկրաինայում գնալով էլ ավելի է սրվում քրեական իրավիճակը:

Գերագույն ռադայի այդ որոշումն ուժի մեջ է մտել ընդունման պահից սկսած:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930