Այսօր Բրյուսելում տեղի է ունենալու ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր մեկնելու է Բրյուսել, ուր տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը: Լրագրողների հետ զրույցում Փանջիկիձեն հայտարարել է, որ Բրյուսելում անցկացվելու է նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը:

Բացի այդ, Փանջիկիձեն Բրյուսելում մասնակցելու է Աֆղանստանում տարվող խաղաղապահ առաքելությանը մասնակից երկրների արտգործնախարարների նիստին: Փանջիկիձեին հայտարարել է, որ իրենք Բրյուսելում պատմելու են Վրաստանի գրանցած առաջընթացի մասին, ինչպես նաև այն հեռանկարների մասին, որոնք Վրաստանն ունի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովում:

Հիշեցնենք, որ «ՆԱՏՕ-Վրաստան» հանձնաժողովը ստեղծվել է 2008 թվականի սեպտեմբերին` որպես քաղաքական խորհրդատվության ու գործնական համագործակցության ֆորում, որը նպաստելու է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը:

Տեսանյութեր

Լրահոս