«Թերեքը», լիարժեք պայմանագիր է ստորագրել Գրիշա Սիմոնյանի հետ և նրա բուժման բոլոր ծախսերը վերցնում է իր վրա:
Ազգային վճարային համակարգի ստեղծմանը «Ռոսիա» բանկի մասնակցության վերաբերյալ որոշման ընդունումն ու միայն ռուբլով վճարահաշավարկային գործարքների իրականցումը բանկն արտաքին ռիսկերից պաշտպանված է դարձնում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության գործարար թևը ներկայացնող պատգամավորների մեծ մասը դեռ չի որոշել` ինչպե՞ս քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, որն ԱԺ կներկայացվի ապրիլի 28-ի քառօրյա նիստում: Միաժամանակ, ԲՀԿ-ական մի շարք այլ պատգամավորներ հավաստիացնում են, թե քվեարկելու են այնպես, ինչպես որոշելու է խմբակցությունը: Պարզվում է, սակայն, խմբակցությունն արդեն որոշել է` պետք է քվեարկել «կողմ»:
Քեսապ քաղաքի գրավումն արժանացել է ամբողջ աշխարհի հայության քննադատական արձագանքին:
Մեզ հետ զրույցում Վահագն Խաչատրյանն ասաց, թե Ս. Սարգսյանը սխալ է տեղեկացված և չի տիրապետում իրականությանը: «Ես չգիտեմ՝ իր խորհրդականներն ովքեր են, որ իրեն նման սխալ տեղեկատվություն են տալիս. կարող են հանգիստ օգտվել «Գազպրոմ» ընկերության կայքից, Բելառուսի վիճակագրական ծառայության կայքից ու տեսնել, թե իրականում ինչ է կատարվում: Ասում է, թե մարդիկ չեն խոսում. մարդիկ ամեն օր են խոսում գազի գնից, գուցե Ս. Սարգսյանի շրջապատո՞ւմ չեն խոսում»,- նշեց նա:
Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունում են մարդիկ, ում անուններն ու դեմքի արտահայտությունը մեզ հայտնի չեն կամ ոչինչ չեն ասում: Այս անդեմությունը Հայաստանի Հանրապետությանը զրկում է ինքնիշխանությունից, որպես ինքնուրույն միավոր ձայնի` որոշման իրավունքից, այսինքն` դեմքից: