Բաժիններ՝

Քանյե Ուեսթի հարսանեկան նվերը Քիմ Քարդաշյանին. Burger King-ի 10 ռեստորան

Ռեփեր Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի համար Burger King-ի 10 ռեստորան է գնել,  հաղորդում է  Gawker-ը: Ըստ պարբերականի` սա Քանյեի հարսանեկան նվերն է իր ապագա կնոջը: Հիմա զույգը Burger King-ի մի քանի ռեստորաններ ունի Մեծ Բրիտանիայում, Իտալիայում եւ Ֆրանսիայում:

Gawker-ի աղբյուրը փոխանցել է, որ ռեստորանները ձեռք են բերվել Եվրոպայում, քանի որ «Քանյեն այնտեղ է տեսնում Քիմի ապագան` ռեալթի շոուից հեռու»:

Քանյեն արդեն Fatburger ցանցի մի քանի ռեստորաններ ունի, այնպես որ  Burger King-ի մի քանի մասնաճյուղերի ձեռքբերումը նոր բիզնես չէ նրա համար: Նշենք, որ աստղային զույգի հարսանիքը նախատեսվում է այս տարի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս