
Ֆինանսների նախարարությունը կարևորում է ՀԿ-ների ներկայությունը գնումների բողոքարկման խորհրդում

Ֆինանսների նախարարությունը կարևորում է հասարակական կազմակերպությունների մասնակցությունը գնումների բողոքարկման խորհրդի աշխատանքներին և հրավիրում համագործակցության՝ համարելով ՀԿ-ների ներկայությունը բողոքարկման գործընթացի թափանցիկությունն ու անաչառությունը ապահովելու լրացուցիչ նախապայման: Խորհրդի կազմում թեկնածություն առաջադրելու նպատակով ֆինանսների նախարարությունը դիմել է շուրջ 100 հասարակական կազմակերպությունների, որոնցից հինգն արդեն արձագանքել են և աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն հայտնել: Շահագրգիռ բոլոր կազմակերպությունները գնումների բողոքարկման խորհրդում ներգրավվելու համար կարող են դիմել ՀՀ ֆինանսների նախարարության Գնումների աջակցման կենտրոն՝ ք. Երևան, Կոմիտաս 54բ հասցեով և (+37410)289325 հեռախոսահամարով, ինչպես նաեւ [email protected] էլեկտրոնային հասցեով:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին