Բաժիններ՝

Պուտինի վարկանիշը գտնվում է առավելագույն մակարդակի վրա. հարցում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը գտնվում է առավելագույն մակարդակի վրա: Այդ մասին են վկայում «Հասարակական կարծիք» հիմնադրամի իրականացրած սոցիալական հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են այսօր:

Հարցումն անցկացվել է այս տարվա մարտի 8-9-ին: Դրան մասնակցել է 3000 մարդ, որոնք ներկայացրել են 64 շրջանի 204 բնակավայր: Հարցվածների 53 տոկոսը պատրաստակամություն է հայտնել իր քվեն տալ Պուտինին, եթե առաջիկա կիրակի երկրում անցկացվեն նախագահական ընտրությունները: Մեկ շաբաթ առաջ Պուտինի ցուցանիշը կազմել էր 48 տոկոս:

Սոցիոլոգները վստահեցնում են, որ իրական ընտրության պայմաններում (հաշվի առնելով ընտրությունների մասնակցության հնարավոր մակարդակը, չկողմնորշված ընտրողների քանակն ու այլ ցուցանիշներ) գործող նախագահ Պուտինը վստահաբար կհաղթեր առաջին իսկ փուլում՝ հավաքելով քվեների մոտ 70 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս