
Ռուստամ Թեմիրգալիևը հայտնել է, թե որ դեպքում անվավեր կճանաչվի Ղրիմի հանրաքվեն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմում հանրաքվեն կարող է անվավեր ճանաչվել, եթե դրան մասնակցի ընտրելու իրավունք ունեցողների 50 տոկոսից էլ պակասը: Այս մասին հայտարարել է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը:
Վերջինիս կանխատեսմամբ՝ մարտի 16-ին նշանակված հանրաքվեին մասնակցելու է ընտրողների 80 տոկոսը, ինչի մասին վկայում են ներկայիս հարցումները: Թեմիրգալիևը հավելել է, որ ղրիմցիների 82 տոկոսն այսօր ցանկանում է, որ Ղրիմը միանա Ռուսաստանին: