Բաժիններ՝

Ուկրաինան հաջորդ շաբաթ ԵՄ-ից կստանա 1.6 միլիարդ եվրո. Բառոզու

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել է, որ Ուկրաինան արդեն մարտի 19-ին կարող է ստանալ ԵՄ-ի հատկացրած 1 միլիարդ եվրոն, ինչը կհավելվի սրանից առաջ հատկացրած 610 միլիոն եվրոյին:

Բառոզուն այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում տեղի ունեցած «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա» խորագրով լսումների ժամանակ: Բառոզուն մանրամասնել է, որ հաջորդ շաբաթ Ուկրաինային ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության ծավալը կկազմի 1.6 միլիարդ եվրո.

«Դա շատ հստակորեն վկայում է Ուկրաինայի ժողովրդին մեր օգնության ու համերաշխության մասին՝ հաղթահարելու համար կարճաժամկետ տնտեսական խնդիրները»: Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն Ուկրաինային հատկացնելու է 11 միլիարդ եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31