
«Ֆուկուսիմա 1» ատոմակայանի աղետը երեք տարում պատճառել է ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս

Ճապոնական NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ճապոնական «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում գրանցված աղետի պատճառած վնասը երեք տարում կազմել է 107 միլիարդ դոլար: Հաշվարկը կատարվել է վնասի վերաբերյալ երկրի կառավարության ու ատոմակայանի TEPCO օպերատոր-ընկերության տված գնահատականների համադրմամբ:
Մոտ 24 միլիարդ դոլար հատկացվելու է ատոմակայանի շուրջ ընկած տարածքի մաքրմանը, 11 միլիարդ դոլար՝ ռադիոակտիվ ջրի ամբարմանը, իսկ 19 միլիարդ դոլար՝ աղտոտված ջրի վերամշակմանը: Ատոմակայանի աղետի հետևանքների համար փոխհատուցումը գնահատվել է 48.5 միլիարդ դոլար: Ընդգծվում է, որ այս տվյալները վերջնական չեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ատոմակայանի վթարից սկսած՝ Ճապոնիայում ճառագայթվել է ավելի քան 15.000 մարդ: