Բաժիններ՝

Ադրբեջանում հստակեցվում է պահեստազորի կրտսեր սպաների ցուցակը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում հստակեցվում է պահեստազորի կրտսեր սպաների ցուցակը: Նրանց կանչում են Զորակոչի ու զորահավաքի պետական ծառայության տարածքային բաժանմունքներ, որտեղ պարզում են նրանց գրանցման վայրը, ինչպես նաև կատարում են հաշվառված փաստաթղթերի ճշգրտում:

Ճշգրտումներից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ռազմական մյուս գերատեսչություններն իրականացնելու են պահեստազորի սպաների ընդհանուր հավաք:

Համահանրապետական մակարդակի հավաքի ժամանակ սպաները պայմանական «տագնապի» ազդանշանով կանչվելու են Զորակոչի ու զորահավաքի պետական ծառայության տարածքային բաժանմունքներ՝ համաձայն իրենց գրանցման վայրի:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով՝ Պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևին ու ևս 6 գեներալի ուղարկել են պահեստազոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31