
Պուտինն ու Մեդվեդևը չեն պատասխանում Յացենյուկի հեռախոսազանգերին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն արդեն 5 օր է, ինչ չի կարողանում կապ հաստատել ո՛չ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ո՛չ էլ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Յացենյուկն այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի այսօրվա նիստում:
Նա ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին և երկու երկրների միջև նոր տիպի հարաբերություններ հաստատելուն, որի դեպքում Ռուսաստանը կճանաչի Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և եվրոպական ինտեգրման կուրսը: