Բաժիններ՝

Վերջին 10 օրում Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի 5-րդ նիստն ավարտվել է անարդյունք

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ տեղի է ունեցել Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի հերթական նիստը, ինչը թվով հինգերորդն էր վերջին 10 օրվա ընթացքում: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը դռնփակ պայմաններում անցած նիստի արդյունքներով հայտարարել է, որ որևէ նոր բան չկա:

Ընդգծվում է, որ ՄԱԿ ԱԽ-ի նիստի ժամանակ գլխավոր ուշադրությունը բևեռվել է Ղրիմում նշանակված հանրաքվեի վրա, որը հարուցել է ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամների ոչ միանշանակ արձագանքը: Նրանց մի մասն ընդգծել է, որ մարտի 16-ին  Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ նշանակված այդ հանրաքվեն հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը, և հետևաբար այն ապօրինի է:

Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի նախորդ չորս հանդիպումներից երկուսը անցել են բաց, իսկ մյուս երկուսը՝ դռնփակ պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս