Բաժիններ՝

Ուկրաինան կարող է դիմել միջազգային դատարաններ՝ կապված Ղրիմում Ռուսաստանի գործողությունների հետ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան չի բացառել, որ Ուկրաինան կարող է դիմել միջազգային դատական ատյաններ՝ կապված Ղրիմում Ռուսաստանի գործողությունների հետ.

«Այդպիսի հնարավորությունը բացառված չէ, քանի որ ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի նրա համար, որ խախտվել է Ղրիմում Սևծովյան նավատորմի մնալու պայմանները, համաձայնագիրը: Ղրիմում ստեղծված իրավիճակի համար պատասխանատուի հարցը կարող է դիտարկվել ինչպես ուկրաինական, այնպես էլ՝ միջազգային դատարաններում»:

Անդրադառնալով Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Բուդապեշտյան հուշագրի դրույթներին՝ Դեշչիցան հայտարարել է. «Տեսե՛ք, թե Ռուսաստանն ինչ է արել Ուկրաինայի հետ, այժմ մենք չենք կարող հավատ ընծայել ոչ մի երաշխիքի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս