Ղրիմի հանրաքվեն սպառնում է ողջ ԵՄ-ի անվտանգությանը. պաշտոնական Բրյուսել
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմի հանրաքվեն սպառնում է ողջ ԵՄ-ի անվտանգությանը, քանի որ կարող է անջատողականություն հրահրել Եվրոպայի այլ շրջաններում: Այդպիսին է Բրյուսելի պաշտոնական դիրքորոշումը:
Այդ սպառնալիքի կանխելու համար ԵՄ-ը պատրաստ է գնալ տնտեսական զոհողությունների, որոնք կարող են առաջացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Եթե Ռուսաստանը հետագայում նույնպես շարունակի թեժացնել հակամարտությունը Ղրիմում, ապա ԵՄ-ը ոչ միայն կսառեցնի մի շարք ռուսների հաշիվները ու չեղյալ կհայտարարի վիզաները, այլև կարող է ընդհանրապես խզել Ռուսաստանի հետ իր տնտեսական ու քաղաքական հարաբերությունները: