Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան հերքել է ահաբեկչությանն աջակցելու մասին ալ-Մալիքիի մեղադրանքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան հերքել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի կողմից ահաբեկչությանն աջակցելու մասին արած մեղադրանքը՝ դա որակելով որպես «ագրեսիվ ու անպատասխանատու» հայտարարություն:

Սաուդյան Արաբիայի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ալ-Մալիքին մյուս բոլորից ավելի լավ գիտի ահաբեկչության հարցում թագավորության սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև այդ երևույթի դեմ տարածաշրջանային ու միաջազգային մակարդակում պայքարելու հարցում Սաուդյան Արաբիայի գործադրած ջանքերը:

Էր-Ռիյադը ալ-Մալիքիին կոչ է արել չանել անհիմն մեղադրանքներ և փոխարենը կենտրոնանալ այնպիսի քաղաքականություն վարելու վրա, որը վերջ կդնի Իրաքում ամենօրյա անարխիային ու բռնություններին: Սաուդյան Արաբիայի կարծիքով՝ Իրաքում իրականացվող բռնությունները հանդիսանում են սուննի փոքրամասնության հանդեպ իրաքյան կառավարության վարած քաղաքականության հետևանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս