Սաուդյան Արաբիան ու Կատարը փաստացիորեն պատերազմ են հայտարարել Իրաքին. Նուրի ալ-Մալիքի
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Սաուդյան Արաբիան ու Կատարը զինյալներին աջակցելու միջոցով ապակայունացնում են իրավիճակը Իրաքում և փաստացիորեն պատերազմ են հայտարարել Իրաքին: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին:
Մալիքիի խոսքերով` Սաուդյան Արաբիան ու Կատարն Իրաքի վրա հարձակվում են Սիրիայի տարածքից և ուղղակիորեն պատերազմ են հայտարարել Իրաքին: Մալիքին այդ երկու երկրների վրա է դրել Իրաքում իրավիճակի անկայունացման ու երկրում ահաբեկչության ակտիվացման պատասխանատվությունը: Իրաքի վարչապետը, սակայն, իր խոսքերի վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել: