
ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը կարող է ստորագրվել մարտի 17-ին. Դեշչիցա

LB.ua-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան վստահեցրել է, որ մնացել է որոշել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման ժամկետը: Դեշչիցան կանխատեսել է, որ դա տեղի կունենա մարտի 17-ին կամ 21-ին.
«Պարզապես անհրաժեշտ է տեխնիկապես պայմանավորվել օրվա մասին, թե երբ հնարավոր կլինի դա անել: Դա փաստացիորեն կարելի է անել (մարտի) 17-ին, երբ կլինի ԵՄ-ի Խորհուրդը, կամ էլ (մարտի) 21-ին»:
Նշվում է, որ մարտի 6-ին ԵՄ-ն Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը բաժանել է երկու մասի՝ քաղաքական ու տնտեսական, և պատրաստակամություն է հայտնել քաղաքական մասը ստորագրել մոտ ժամանակներս: Ընդ որում, ԵՄ-ը խոստացել է, որ Կիևն առևտրային արտոնությունները ստանալու է մինչև համաձայնագրի տնտեսական մասի ստորագրումը: