
ԵՄ-ը խոստացել է միակողմանիորեն իր շուկան բացել ուկրաինական ապրանքների առջև

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը խոստացել է միակողմանիորեն իր շուկան բացել ուկրաինական ապրանքների առջև: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի կառավարությունը: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի գնահատմամբ՝ այդ որոշումից հետո մեկ տարվա ընթացքում իր երկիրը կստանա առնվազն 400 միլիոն դոլար:
Կիևը մտադիր է ընդլայնել գյուղատնտեսական արտադրանքի ու հրուշակեղենի արտահանումը: Յացենյուկը հավելել է, որ ներկայումս խորհրդակցություններ են անցկացվում եվրոպական ապրանքների վրա մաքսատուրքերի չեղյալ հայտարարման շուրջ:
Ընդգծվում է, որ Բրյուսելն ընդհանուր առմամբ 15 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն է ցուցաբերելու Ուկրաինային: Բացի այդ, Ուկրաինան մոտ ժամանակներս կստանա 2 միլիարդ դոլար՝ տնտեսությունը կայունացնելու համար: