
Նոր մանրամասներ` «Չայնիի» 1-ին ոլորանում տեղի ունեցած վթարից

Ինչպես տեղեկացրել էինք` մարտի 10-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Չայնիի 1-ին ոլորանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 25-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 MP 539 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում (մոտ 150 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ` 1990 թ. ծնված Մերի և ուղևորներ` 1967 թ. ծնված Գոհարինե և 1962 թ. ծնված Արտակ Ալեքսանյանները:
Գոհարինե և Մերի Ալեքսանյանները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարների և տեղի ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն