Բաժիններ՝

Արևմուտքը պետք է հասկանա, որ ՌԴ-ի համար Ուկրաինան երբեք չի դառնա սովորական օտար պետություն. Հենրի Քիսինջեր

Ամերիկյան The Washington Post թերթում երեկ հրապարակվել է 1973-1977 թվականներին ԱՄՆ-ի պետքարտուղար, հայտնի քաղաքագետ, 90-ամյա Հենրի Քիսինջերի «Ինչպե՞ս վերջ դնել Ուկրաինայի ճգնաժամին» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Ներկայումս Ուկրաինայի մասին հանրային բոլոր քննարկումները համատարած առճակատման մասին են: Իսկ գիտե՞նք մենք, թե ուր ենք գնում: Իմ կյանքի ընթացքում տեսել եմ 4 պատերազմ, որոնք սկսվել են վիթխարի խանդավառությամբ ու ժողովրդի աջակցությամբ, սակայն հետո մենք չենք իմացել, թե ինչպես են ավարտվել դրանք՝ միակողմանիորեն դուրս գալով այդ պատերազմներից երեքից:

Քաղաքական գործիչի համար փորձությունն այն չէ, թե ինչպես է սկսվում այն, այլ՝ այն, թե ինչպես է ավարտվում այն: Ուկրաինական հարցը չափազանց հաճախ է ներկայացվում որպես վճռորոշ ճակատամարտ. Ուկրաինան կգնա դեպի արևմո՞ւտք, թե՞ արևելք: Սակայն եթե Ուկրաինան ցանկանում է գոյատևել ու բարգավաճել, նա չպետք է վերածվի կողմերից մեկի ամրակետի՝ ընդդեմ մյուսի: Նա պետք է նրանց միջև վերածվի կամրջի:

Ռուսաստանը պետք է ճանաչի, որ Ուկրաինան արբանյակ-երկրի վերածելու փորձերը և դրա հաշվին ռուսական սահմանները վերստին առաջ տանելու փորձերը նրան դատապարտում են ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ հարաբերություններում փոխադարձ ճնշման միջոցների ինքնակարգավորման ցիկլի մեջ վերստին հայտնվելուն:

Արևմուտքը պետք է հասկանա, որ Ռուսաստանի համար Ուկրաինան երբեք չի դառնա սովորական օտար պետություն: Ռուսական պատմությունը սկսվել է Կիևյան Ռուսիայից: Այնտեղ է ծնունդ առել ռուսական ուղղափառությունը: Ուկրաինան դարերի ընթացքում գտնվել է Ռուսաստանի կազմում, սակայն մինչ այդ էլ նրանց պատմությունները սերտորեն միահյուսված են եղել միմյանց:

Ռուսաստանի ազատության համար ամենակարևոր ճակատամարտերը՝ սկսած 1709 թվականի Պոլտավայի ճակատամարտից, տեղի են ունեցել ուկրաինական հողում: Սևծովյան նավատորմը, որի միջոցով Ռուսաստանն ուժ է պրոյեկցում Միջերկրական ծովում, բազավորված է ղրիմյան Սևաստոպոլում՝ հենվելով երկարաժամկետ վարձակալության մասին համաձայնագրի վրա:

Անգամ այնպիսի ուղղափառ այլակարծները, ինչպիսիք են Ալեքսանդր Սոլժենիցինը և Իոսիֆ Բրոդսկին, պնդում էին, որ Ուկրաինան ռուսական պատմության անքակտելի մասն է, Ռուսաստանինը՝ նույնպես:

ԵՄ-ը պետք է ընդունի, որ իր բյուրոկրատիայի դանդաղկոտությունը և Եվրոպայի ու Ուկրաինայի հարաբերություններիի մասին բանակցություններում ռազմավարական տարրը ներքին քաղաքականությանը ենթարկեցնելը հանգեցրին նրան, որ բանակցային գործընթացը վերածվեց ճգնաժամի: Արտաքին քաղաքականությունն առաջնահերթությունների դասակարգման արվեստ է:

Վճռորոշ տարրն իրենք ուկրաինացիներն են: Նրանք ապրում են բարդ պատմությամբ ու բազմալեզու կազմով երկրում: Ուկրաինայի արևմտյան մասը Խորհրդային Միությանը միացվել է 1939 թվականին, երբ Ստալինն ու Հիտլերը կիսում էին ավարը: Ղրիմը, որի բնակչության 60 տոկոսը կազմում են ռուսները, Ուկրաինայի կազմի մեջ մտել է միայն 1954 թվականին, երբ ծագումով ուկրաինացի Նիկիտա Խռուշչովը կազակների հետ Ռուսաստանի կնքած պայմանագրի 300-ամյակի կապակցությամբ պարգևատրեց այդ հանրապետությանը:

Երկրի արևմուտքում բնակվում են հիմնականում կաթոլիկներ, իսկ արևելքում ճնշող մեծամասնությունը դավանում է ռուսական ուղղափառություն: Արևմուտքը խոսում է ուկրաիներեն, իսկ արևելքը՝ հիմնականում ռուսերեն: Ուկրաինայի մի մասի կողմից մյուսի հանդեպ գերակայություն ձեռք բերելու յուրաքանչյուր փորձ, ինչը դարձել է օրինաչափություն, ժամանակի հետ հանգեցնելու է քաղաքացիական պատերազմի կամ էլ երկրի մասնատմանը:

Եթե Ուկրաինան դիտարկենք որպես Արևելքի ու Արևմուտքի միջև առճակատման բաղադրատարր, ապա Ռուսաստանի ու Արևմուտքի և հատկապես Ռուսաստանի ու Եվրոպայի մասնկացությամբ միջազգային համագործակցության համակարգի ստեղծման ցանկացած հեռնակար կտապալվի տասնամյակներով:

Ուկրաինան անկախ է ընդամենը 23 տարի: Մինչ այդ նա 14-րդ դարից գտնվել է ինչ-որ մեկի, սակայն մշտապես օտար իշխանության ներքո: Զարմանալի չէ, որ նրա առաջնորնդերը չեն յուրացրել փոխզիջումների արվեստը և ավելի քիչ չափով յուրացրել են պատմական հեռանկարների տեսլականների հմտությունները:

Անկախություն ձեռք բերելուց հետո Ուկրաինայի քաղաքականությունը հստակ վկայում է, որ խնդրի արմատները տանում են դեպի այն փորձեր, որոնք ուկրաինացի քաղաքական գործիչները ձեռնարկել են՝ երկրի անհնազանդ ու ըմբոստ հատվածին իրենց կամքը պարտադրելու համար:

Նախ դա անում է մեկ խմբակցություն, ապա՝ մեկ այլ խմբակցություն: Դրանում է կայանում Վիկտոր Յանուկովիչի ու նրա քաղաքական գլխավոր մրցակից Յուլյա Տիմոշենկոյի միջև հակամարտության էությունը: Նրանք ներկայացնում են Ուկրաինայի երկու թևը և չեն ցանկանում կիսել իշխանությունը:

Ուկրաինայի հանդեպ ԱՄՆ-ի խելամիտ քաղաքականությունը պետք է իրենում ներառի երկրի երկու մասերի համագործակցության համար հնարավորությունների փնտրտուքը: Մենք պետք է ձգտենք խմբակցությունների հաշտեցմանը և ոչ թե դրանցից մեկի կողմից մյուսի նկատմամբ գերակայությանը:

Սակայն Ռուսաստանն ու Արևմուտքը, և որ գլխավորն է՝ ուկրաինական բոլոր խոշոր խմբակցությունները չեն հետևում այդ սկզբունքին: Կողմերից յուրաքանչյուրը միայն խորացնում է իրավիճակը: Ռուսաստանը չի կարող ռազմական լուծում պարտադրել՝ առանց ինքնամեկուսացման, և դա տեղի կունենա այն պահին, երբ նրա երկայնաձիգ սահմանները կգտնվեն ոչ հուսալի վիճակում: Արևմուտքի համար Վլադիմիր Պուտինի դիվականացումը ոչ թե քաղաքականություն է, այլ՝ դրա բացակայության արդարացում:

Պուտինը պետք է հասկանա, որ չնայած իր բոլոր դժգոհություններին ու բողոքներին՝ ռազմական ճնշման քաղաքականությունը կհանգեցնի միայն նոր «Սառը պատերազմի» սկսմանը: ԱՄՆ-ն իր հերթին չպետք է Ռուսաստանի հետ վարվի ինչպես ճշմարիտ ուղուց շեղված երկրի, որին պետք է համբերատարությամբ սովորեցնել Վաշինգտոնի հաստատած վարքականոնը:

Պուտինը լուրջ ստրատեգ է ռուսական պատմության դաշտում: Ամերկյան արժեքներն ու հոգեբանութունը հասկանալը չեն հանդիսանում նրա ուժեղ կողմերը: Իսկ ահա ռուսական պատմությունն ու հոգեբանությունն ընկալելը երբեք չի հանդիսացել ամերիկացի քաղաքական առաջնորդների ուժեղ կողմը:

Բոլոր կողմերի ղեկավարները պետք է վերադարձ կատարեն արդյունքների ու հետևանքների վերլուծությանը և ոչ թե մրցակցեն կեցվածք դրսևորելու մեջ: Ահա թե ինչպես եմ պատկերացնում ելքը, որը կհամապատասխանի բոլոր կողմերի արժեքներին ու անվտանգության շահերին:

1. Ուկրաինան պետք է իրավունք ունենա ազաոորեն ընտրել իր տնտեսական ու քաղաքական կապերը, այդ թվում նաև Եվրոպայի հետ:

2. Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին: Ես այս դիրքորոշմանը հակված էի դեռևս 7 տարի առաջ, երբ առաջին անգամ ի հայտ եկավ այդ հարցը:

3. Ուկրաինան պետք է ունենա կառավարություն ստեղծելու բոլոր հնարավորությունները, ինչը կհամապատասխանի նրա ժողովրդի կամարտահայտմանը: Ուկրաինացի խոհեմ առաջնորդներն այս դեպքում նախապատվությունը տալու են երկրի տարբեր մասերի հաշտեցման քաղաքականությանը:

Միջազգային պլանում նրանք պետք է վարեն այնպիսի քաղաքականություն, որը համադրելի կլինի Ֆինլանդիայի քաղաքականության հետ: Այդ երկիրը որևէ կասկած չի թողնում իր լիակատար անկախության հարցում և շատ ոլորտներում է համագործակցում Արևմուտքի հետ, սակայն դրա հետ մեկտեղ հանգամանորեն խուսափում է Ռուսաստանի հանդեպ թշնամական քաղաքականությունից:

4. Գոյություն ունեցող աշխարհակարգի կանոններով անթույլատրելի է, որ Ռուսաստանը բռնակցի Ղրիմը: Սակայն Ուկրաինայի ու Ղրիմի հարաբերությունները կարելի է ավելի հանգստացնել: Այդ նպատակով Ռուսաստանը պետք է ճանաչի Ուկրաինայի ինքնիշխանությունը Ղրիմի նկատմամբ:

Ուկրաինան պետք է ընդլայնի Ղրիմի ինքնավարությունն ընտրությունների միջոցով՝ օտար դիտորդների ներկայությամբ: Այդ գործընթացը պետք է իրենում ներառի Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի կարգավիճակի մասին ամեն տիպի գաղտնիքների ու անորոշության վերացում:

Սրանք սկզբունքներ են և ոչ թե կանոնակարգեր: Այդ տարածաշրջանին ծանոթ մարդիկ գիտեն, որ դրանց մի մասը հաճելի չեն լինի այս կամ այն կողմի համար: Սակայն ներկայումս ավելի կարևոր է ոչ թե բացարձակ գոհունակությունը, այլ՝ հավասարակշռված չբավարավածությունը: Եթե չգտնվի այս կամ համարժեք տարրերի հիման վրա որևէ լուծում,  ապա հակամարտությունը նոր թափ կհավաքի: Նման որոշում ընդունելու ժամանակը վրա կհասնի բավական արագ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս