
ԵՄ-ը պատրաստ է Ուկրաինային հատկացնել 11 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը պատրաստ է առաջիկա երկու տարվա ընթացքում Ուկրաինային հատկացնել 11 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:
Նշվում է, որ այդ միջոցները ծառայելու են Ուկրաինայում բարեփոխումների իրագործմանը: Բառոզուի խոսքերով՝ այդ օգնության հատկացման համար կարևոր պայման է այն, որ Ուկրաինայի ղեկավարությունը դրանք ուղղի երկրում բարեփոխումների անցկացմանը:
Բացի դրամական միջոցներից, ԵՄ-ը մտադիր է Ուկրաինային հատկացնել տարատեսակ տեխնիկական օգնություն: Սրանից առաջ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը երկրին անհրաժեշտ մակրոֆինանսական օգնության ծավալը գնահատել էր 35 միլիարդ դոլար: