Բաժիններ՝

ԵՄ-ի երկրները համաձայնեցրել են ուկրաինացի պաշտոնյաների «սև ցուցակը». The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԵՄ-ը որոշել է սառեցնել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու ևս 17 ուկրաինացի պաշտոնյաների ակտիվները: Այս մասին պարբերականին հայտնել են եվրոպացի երկու դիվանագետ, որոնք չեն ցանկացել հրապարակել իրենց անունները:

Այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել: Պարբերականի տվյալներով՝ ուկրաինացի պաշտոնյաների «սև ցուցակը» համաձայնեցվել է երեկ երեկոյան՝ ԵՄ-ի անդամ երկրների ներկայացուցիչների նիստում: Ակնկալվում է, որ պատժամիջոցների մասին վերջնական որոշումը կընդունվի այսօր և ուժի մեջ կմտնի Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ-ի արտահերթ գագաթաժողովի հաջորդ օրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31