
Ղրիմում ստեղծում են Պաշտպանության նախարարություն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսենովը խոստացել է հանրապետությունում ստեղծել սեփական Պաշտպանության նախարարություն: Աքսենովն այդ մասին հայատարարել է այսօր՝ Սիմֆերոպոլում կազմակերված մամուլի ասուլիսի ժամանակ:
Սրանից առաջ Աքսենովն արդեն իսկ իրեն է ենթարկեցրել Ղրիմի բոլոր ուժային կառույցները: Իր որոշումն Աքսենովը բացատրում է նրանով, որ ուժայինները Կիևից ստացել են հանրապետության շահերին հակասող հրամաններ: Բացի այդ, Աքսենովը հրահանգել է ստեղծել ինքնապաշտպանության ջոկատներ:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունն այդ որոշումը համարել է ապօրինի և այն վիճարկել է դատարանում: