Բաժիններ՝

ՌԴ Պետդումայում գրանցել են Ղրիմը Ռուսաստանին միացնելու մասին օրինագիծը

Украинская правда-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայում գրանցել են Ղրիմն անեքսիայի ենթարկելու մասին օրինագիծ: Այն Պետդումայի 16 պատգամավոր գրանցել են դեռևս փետրվարի 28-ին:

Օրինագծով նախատեսվում է օտար երկրի օրենսդրությանը համապատասխան, այդ օտար երկրի տվյալ հատվածում հանրաքվեի անցկացման արդյունքներով սուբյեկտի ընդունում Ռուսաստանի կազմ:

Այդ դեպքում նոր սուբյետկտին Ռուսաստանի կազմում հատկացվում է հանրապետության, երկրամասի, մարզի, ինքնավար մարզի կամ ինքնավար օկրուգի կարգավիճակ: Ընդ որում, բացատրագրում բաց կերպ հիշատակվում է Ղրիմը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե 2001 թվականին ընդունված «Ռուսաստանի տարածքում ներառելու և նրա կազմում նոր օբյեկտ կազմավորելու կարգի մասին» օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված է, որ այլ երկրի կամ նրա մի մասի կողմից Ռուսաստանին միանալու մասին որոշումն իրականացվում է Ռուսաստանի ու տվյալ օտար պետության փոխադարձ համաձայնությամբ, ինչը հաստատվում է միջազգային պայմանագրով:

Այժմ, սակայն, առաջարկվում է այս ընթացակարգը պարզեցնել այնպես, որ Ռուսաստանի տարածքին միանալու համար բավական լինի միայն ժողովրդի կամարտահայտումը, որի օրինակների թվում նշված է նաև հանրաքվեն: Համաղրիմյան հանրաքվեն նշանակված է այս տարվա մայիսի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս