
Յուլյա Տիմոշենկոյի բնակարանները (լուսանկարներ)

news.bigmir.net կայքը հրապարակել է Ուկրաինային ներկա և նախկին իշխանությունների ներկայացուցիչների բնակարանների և ամառանոցների լուսանկարները: Կայքը հրապարակել է նաև Ուկրաինայի նախկին վարչապետ, օրերս քրեակատարողական հիմնարկից դուրս եկած Յուլյա Տիմոշենկոյի բնակարանների լուսանկարները:
Ինչպես գրում է կայքը, ըստ մամուլի՝ Տիմոշենկոյի ընտանիքի տրամադրության տակ են գտնվում 6 բնակարաններ: Ինքը՝ Յուլյա Տիմոշենկոն, բնակվում է Կիևի հարավ-արևելյան հատվածում: Նրա բնակարանից ոչ հեռու բնակվում են նրա մայրը և զարմուհին՝ Տատյանա Շարապովան:
Պատրաստեց 168.am-ը