
Ղրիմում ռուս զինվորականների առաջխաղացումը կդիտվի որպես ռազմական ագրեսիա. Տուրչինով (ուղիղ միացում Ղրիմից)

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը դատապարտել է զինյալների կողմից Ղրիմում վարչական (խորհրդարանի ու կառավարության) շենքերի գրավումը:
Տուրչինովն այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանում. «Դիմում եմ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ղեկավարությանը՝ պահանջելով, որ բոլոր զինվորականները գտնվեն այն տարածքների սահմաններում, որոնք սահմանված են համաձայնագրով: Այդ սահմաններից այն կողմ զինվորականների կողմից յուրաքանչյուր առաջխաղացումը կգնահատվի որպես ռազմական ագրեսիա»:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Տուրչինովը երեկ ստանձնել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթները: