Թուրքիայում անցկացվել են հակակառավարական բողոքի զանգվածային ակցիաներ (տեսանյութ)
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ համացանցում հայտնվեց վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու նրա որդու սկանդալային (կանխիկ 30 միլիոն եվրոն թաքցնելու մասին) հեռախոսազրույցի ձայնագրությունը, Թուրքիայի տարբեր շրջաններում գրանցվել են բողոքի զանգվածային ակցիաներ:
Մարդիկ դուրս են եկել Իզմիրի, Ստամբուլի, Անկարայի, Իզմիթի, Էսքիշեհիրի, Բուրսայի, Տրապիզոնի, Անթալիայի, Անթաքիայի, Քոջաելիի և այլ քաղաքների փողոցներ: Բողոքի ակցիաների մեծ մասը կրել է խաղաղ բնույթ, սակայն մի շարք քաղաքներում դրանք վերաճել են ոստիկանության հետ բախումների:
Ստամբուլում մի քանի հարյուր մարդ փորձել է գրոհել Էրդողանի գլխավորած, իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շենքը, սակայն ոստիկանությունը կանխել է այդ փորձը՝ ցուցարարներին ցրելու համար կիրառելով արցունքաբեր գազ ու ջրաշիթեր: