Ադրբեջանցիներին զայրացրել է լատվիական դասագրքում ԼՂՀ-ն որպես անկախ պետություն ներկայացնելը
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ 2013 թվականին հրատարակված լատվիական «Նոր համաշխարհային աշխարհագրություն» դասագրքում ԼՂՀ-ը, Աբխազիան ու Հարավային Օսիան ներկայացված են որպես անկախ պետություններ: Այս մասին հայտնել են Ռիգայում էլեկտրոնային պարբերականի ունեցած աղբյուրները:
Նրանց հաղորդմամբ՝ տվյլա դասագիրքը նախատեսված է Լատվիայի դպրոցների միջին դասարանի աշակերտների համար: Այդ փաստը հարուցել է ադրբեջանցիների վրդովմունքը: Լրատվամիջոցը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ու Լատվիայում Ադրբեջանի դեսպանատունը կարձագանքեն դրան: