Բաժիններ՝

«Անելու ենք հնարավորինը` հայաստանցիներին պաշտպանելու ԲՀԿ-ական նենգ դրսևորումներից». «ՄԻ-96» վարչություն

ՀԱԿ քաղխորհուրդ՝ «ՄԻ-96» վարչությունը (ղեկավար Ռուբեն Թորոսյան) հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ համագումարը ոգևորել է Առաջին նախագահի կուսակիցներին, ստիպված ենք նորից հիշեցնել, որ Հայաստանի հասարակաքաղաքական կյանքում ՀԱԿ-ը որևէ դրական ակնկալիք չի ունեցել և չունի «ավազակաիշխանության» երկրորդ կես՝ ԲՀԿ-ից։

Այդ կապակցությամբ, մեկ անգամ ևս հորդորում ենք որոշ  ԶԼՄ-ների տարբերակել  ՀԱԿ-ը ՀԱԿԿ-ից։ Մենք պատասխանատվություն չենք կրում այն հարցերում, որ «ավազակաիշխանությունը» ոտնահարելով ՀՀ օրենսդրության պահանջները՝

1. մեր անվանումը նվիրել է «ՀԱԿԿ» խմբավորմանը,

2.ԱԺ մեր խմբակցությունն իր ֆինանսական միջոցներով հանձնել է ՀԱԿԿ-ին,

3.չի դադարեցնում գոյություն չունեցող երկու կուսակցությունների ԱԺ չորս «պատգամավորների» լիազորությունները։

Բարեբախտաբար, մեր երկրում կան օրենքներ, որոնց պահանջների իմացությունը  և կատարումը  պարտադիր են բոլորի համար։ Հայտարարում ենք նաև, որ անելու ենք հնարավորինը հայաստանցիներին պաշտպանելու ԲՀԿ-ական նենգ  դրսևորումներից»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս