
Քեթրին Էշթոնը Թեհրան կայցելի Իրանի ու «Վեցյակի» հերթական հանդիպումից հետո

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Թեհրան կայցելի Իրանի ու «Վեցյակի» հերթական հանդիպումից քիչ անց: Այս մասին հայտարարել է իրանական պատվիրակության անդամ Մաջիդ Թախտ Ռավանչին:
Էշթոնի իրանական այցի ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ: Իրանի ու «Վեցյակի» հաջորդ հանդիպումն անցկացվելու է փետրվարի 18-ին, Վիեննայում: Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտարարել էր, որ Քեթրին Էշթոնին հրավիրել են Իրան այցելել «Վեցյակի» անունից:
Էշթոնին Իրան էր հրավիրել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Էշթոնը ողջունել էր այդ հրավերը և տվել էր իր համաձայնությունը: