
Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը շարունակում է մնալ սեղանին. Բառոզու

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառուզուն հաստատել է Կիևի հանդեպ Բրյուսելի դիրքորոշումը, որ Ասոցացման և խորն ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը շարունակում է «մնալ սեղանին»:
Բառոզուն այս հայտարարությունն արել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հետ հանդիպման ավարտից հետո, որի ժամանակ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը. «Մենք չենք մրցում ոչ ոքի հետ: Մենք ցանկանում ենք, որ ուկրաինացիներն ազատորեն որոշեն իրենց սեփական ճակատագիրը:
Լիակատար հարգանք է ցուցաբերվում Ուկրաինայի՝ որպես անկախ երկրի ինքնիշխանությանը: Բռնությունը պետք է դադարեցվի, պետք է վերականգնվի ինստիտուցիայի նորմալ գործունեությունը: Այսօր դա է առաջնահերթ»: