
Յացենյուկը Յանուկովիչից պահանջել է կառավարության բոլոր պաշտոնները

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ընդդիմությունը պատրաստ է քննարկել Ուկրաինայի կառավարությունում իր աշխատելու հնարավորությունը, եթե նա հնարավորություն ունենա ստանալ կառավարության գործունեության ողջ պատասխանատվությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենիյ Յացենյուկը. «Վարչապետի պաշտոնը ոչ մի նշանակություն չունի, եթե ընդդիմությունը չի ստանում Ուկրաինայի գործերի համար ողջ պատասխանատվությունը: Մենք ցանկանում ենք այդ հարցում Ուկրաինայի նախագահից լսել կոնկրետ բան:
Այդ ժամանակ մենք կարող ենք քննարկում ծավալել ընդդիմադիր ուժերի շրջանում, որ մի կողմից կա Վիկտոր Յանուկովիչ, ով ներկայացնում է Ուկրաինայի մի մասը, իսկ մյուս կողմից կա ուկրաինական ընդդիմություն, որը հավասարակշռում է Վիկտոր Յանուկովիչի անսահման իշխանությունը»: