Բաժիններ՝

Գնումների ոլորտն ամբողջությամբ կանոնակարգվել է. ֆինանսների նախարար

Գնումների ոլորտն անցած տարվա ընթացքում ամբողջությամբ կանոնակարգվել է: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, այս տարի համակարգի բացերը կլրացվեն, և շոշափելի արդյունք կլինի գնումների ոլորտում:

2013 թ-ից սկսված խոշոր կազմակերպություններին պետական գնումներին մասնակցելու հնարավորություն է ընձեռվում միայն իրենց ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորի կողմից տրամադրված դրական եզրակացության պարագայում: Դ.Սարգսյանը նշեց, որ 511 կազմակերպություն ունի դրական աուդիտ, մնացած շուրջ 450-ը չունեն ու չեն մասնակցելու պետական գնումներին:

Ըստ նրա՝ 350 անուն ապրանքների գծով սահմանվում են գները, քանի որ նախկինում եղել են դեպքեր, երբ ձեռք բերված ապրանքների գները գերազանցել են մանրածախ առևտրում եղած ապրանքների գները, և դրա համար սահմանվել է ցանկը և գինը: Դ.Սարգսյանը կարևորեց գնումների գործընթացի թափանցիկության ապահովումը, միասանական կոդիֆիկացման անվանացանկի կազմումը, նաև բողոքարկման խորհուրդի աշխատանքը: Նրա խոսքով՝ խորհրդում 69 անձինք են, որոնք պետական գնումների ոլորտում որակավորում են ստանում, բայց որոնցից միայն երկուսն են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Նախարարը հորդորեց բոլոր ՀԿ-ներին և ցանկացած քաղաքացիական նախաձեռնություններին դիմել և իրենց ներկայացուցիչներին ներառել խորհուրդների կազմում, ինչը կբարձրացնի գործընթացի թափանցիկությունը և վստահությունը պետական գնումների հանդեպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս