ԼՂ-ն այն կետերից մեկն է, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ի ու Իրանի մերձեցման գործընթացը տապալելու համար. փորձագետ

Vesti.Az-ին տված հարցազրույցի ժամանակ ռուս հայտնի լրագրող ու հասարակական գործիչ, Ժամանակակից աշխարհի քաղաքականության ու կրոնի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մաքսիմ Շևչենկոն անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմի վերսկսման հավանականությանը.

«Լեռնային Ղարաբաղը չճանաչված պետություն է: Ես չեմ կարծում, որ ԼՂՀ-ը որևէ կապ ունի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ: Այդ հարցը պետք է լուծել նաև հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափում: ՀԱՊԿ-ի իրավասությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա:

Լեռնային Ղարաբաղի տարածքում հնարավոր ռազմական գործողությունները չեն համարվում Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ: Ռուսաստանը ձևականորեն ոչ մի կերպ չի արձագանքի դրան, քանի որ ԼՂՀ-ը դե-յուրե չճանաչված պետություն է:

Ղարաբաղում նոր պատերազմի հավանականությունը գոյություն ունի մշտապես: Տարածաշրջանում առկա է լարվածություն, որում շահագրգռված են արտաքին ուժերը: Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը շատ ուժեղ կապված է Իրանի շուրջ առկա իրավիճակին:

Եթե բարելավվի Իրանի շուրջ իրավիճակը, և Օբաման շարունակի պայմանավորվածության գալ Թեհրանի հետ, ապա Ղարաբաղում նոր պատերազմի սկսվելում շահագրգռված անձինք կարող են տապալել այդ պայմանավորվածությունները:

Ղարաբաղն այն կետերից մեկն է, որն անհրաժեշտ է Վաշինգտոնի ու Իրանի միջև մերձեցման գործընթացը տապալելու համար: Արտաքին ուժերը մանիպուլյացիայի են դիմում Ղարաբաղյան հակամարտության միջոցով: Որ կողմից էլ որ գան փամփուշտները, նրանք կարող են մեկ ժամում ձախողել հակամարտության կարգավորման ողջ խաղաղ ձևաչափը»:

Տեսանյութեր

Լրահոս