
Կանադան պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ

СBC News-ի փոխանցմամբ՝ Կանադայի կառավարությունը հայտարարել է ուկրաինացի պաշտոնյաների համար երկիր մուտք գործելու արգելքի մասին՝ ի պատասխան Կիևում ցուցարարների ու ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների:
Այս մասին խորհրդարանական համապատասխան բանավեճերից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կանադայի քաղաքացիության ու ներգաղթի նախարար Քրիս Ալեքսանդերը:
Նա ընդգծել է, որ կառավարությունը հարկադրված է եղել ընդունել այդպիսի միջոցներ՝ կապված ցուցարարների հանդեպ Ուկրաինայի ղեկավարության ոչ վաղ անցյալի գործողությունների հետ.
«Կանադան շարունակելու է աջակցել Ուկրաինայի ժողովրդին՝ ազատության ու ժողովրդավարության նրա համարձակ ձգտումներում»: Կանադայի արտգործնախարար Ջոն Բեիրդը նույնպես աջակցություն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին՝ չբացառելով հետագայում նոր պատժամիջոցներ սահմանելը: