Բաժիններ՝

Ռուսաստանը կարող է մաքսային նոր պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ. մամուլ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի դեմ սկսել մաքսային նոր պատերազմ՝ կապված վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարականի հետ: Այս մասին պարբերականին հայտնել են Ուկրաինայի կառավարությունում եղած աղբյուրները:

Դրանց հաղորդմամբ՝ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունն այսօրվանից պետք է 100 տոկսանոց զննման ռեժիմ սկսի Ուկրաինայից ներկրվող ապրանքների նկատմամբ: Տվյալ ծառայությունը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել ուկրաինական լրատվամիջոցի այս հրապարակմանը:

Նշվում է, որ արդեն իսկ բարդությունների առջև են կանգնել ուկրաինական մի շարք ընկերություններ, որոնք զբաղված են ոչ ռաֆինացված յուղերի արտահանմամբ: Արտահանման սահմանափակման նպատակներից մեկը կարող է լինել Ուկրաինայի խոշոր բիզնեսի վրա ճնշում գործադրելը:

Նման ստուգումները ռուսական կողմը ձևականորեն կարող է պատճառաբանել Սոչիի օլիմպիական խաղերից առաջ անվտանգության հավելյալ միջոցների ձեռնարկմամբ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Բրյուսելում հայտարարել է, որ Ռուսաստանը չեղյալ չի հայտարարի Ուկրաինայի համար հատկացրած խոշոր վարկն ու գազային զեղչը, եթե այդ երկրում իշխանության գա ընդդիմությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031