Բաժիններ՝

Ուկրաինայի ՆԳՆ-ն առաջարկում է էականորեն ընդլայնել ներքին զորքերի լիազորությունները

Коммерсант-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ՆԳՆ-ն առաջարկում է էականորեն ընդլայնել ներքին զորքերի լիազորությունները՝ մասնավորապես նրանց թույլատրելով հրաձգային զենք կիրառել զանգվածային անկարգությունների ժամանակ:

Պարբերականի տվյալներով՝ փաստաթուղթը կառավարությանն է ներկայացվել դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի վերջին, սակայն կառավարության նիստի օրակարգում հայտնվել է միայն նախօրեին:

Դրանում առաջարկվում է զանգվածային անկարգությունների վերացման և ապօրինի զինված ու ռազմականացված խմբավորումների գործունեությունը կանխելու համար ներքին զորքերին թույլատրել օգտագործել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հատուկ տեխնիկա և հրաձգային զենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031