
Ամերիկուհին ողջ է մնացել գրեթե մեկ կիլոմետր բարձրությունից ընկնելուց հետո

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Օկլահոմայում 16-ամյա մի աղջիկ ողջ է մնացել գրեթե մեկ կիլոմետր բարձրությունից ընկնելուց հետո: Այս մասին հայտարարել է նրան բուժող բժիշկ, OU Medical Center կլինիկայի վնասվածքաբան Ջեֆրի Բենդերը:
Նշվում է, որ Թեքսասի բնակչուհի, 16-ամյա Մաքենզի Ուեթինգթոնը հունվարի 25-ին հայտնվել է հիվանդանոցում, ինչի պատճառը եղել է պարաշյուտով իրականացրած անհաջող թռիչքը: Դրա հետևանքով նա ստացել է բազում վնասվածքներ, սակայն ողջ է մնացել:
Աղջկա ծնողները նրան թույլատրել են թռչել անկարգելով, սակայն այժմ պնդում են, որ դպրոցի ղեկավարությունը չպետք է թույլ տա պատանեկան տարիքում այդպիսի թռիչքներ իրականացնելը: